Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված և այն պայթելու է։ Դպրոցից տարհանել են աշակերտներին և ուսուցիչներին։ Տեղեկությանը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Այսօր 14։20-ին ահազանգ է ստացվել, որ թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված։ Օպերատիվ խումբը մեկել է դեպքի վայր և պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։ Կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը։

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի