Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի Է ձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու եւ իրացնելու մեղադրանքով: Այդ մասին, ասված Է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Խուզարկությունների ընթացքում մեղադրյալի մոտ հայտնաբերել եւ առգրավել են 617 կեղծ թղթադրամ՝ 100 ամերիկյան դոլար անվանական արժեքով:

 

Քննչական ծառայությունը չի ճշտում, թե Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում որտեղ Էր պահում եւ ինչպես Էր իրացնում կեղծ փողերը: Մեղադրյալի դեմ հարուցվել Է քրեական գործ «խոշոր չափի կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում» հոդվածով, ինչը պատժվում Է 7-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ, հաղորդել Է Sputnik-ը: