«Ֆելիքս Ցոլակյանը իմ քավորը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե ԱԻ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նրա քավոին է։

«Ես ընդունվել եմ Ազգային անվտանգություն, ինքը եղել է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա։ Ես նրան հարգում եմ շատ, բայց նա իմ քավորը չէ, իմ քավորը սովորական մարդ է, անունը՝ Վարդան, ազգանունը՝ Կուլիջանյան։ Դա բոլորին հայտնի փաստ է»,֊ լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը։