«Ոչ մի վտանգավոր բան չի լինի, եթե ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 

Բաղդասարյանի խոսքով՝ նախընտրելին այն է, որ ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որպեսզի խոցելի չլինի, այսինքն նաև կառավարության ծրագրի մեջ խոստացած կետերը իրականացվեն։ Այդ կետերն են՝ ցուցակների մաքրում և տեխնիկական սարքերի հագեցում։Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի հետ կապված՝  իրենց կուսակցության ներսում տարակարծիք են, Բաղդասարյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր հարցի շուրջ կապված, տարբեր կարծիքներ միշտ լինում են, բայց որոշում միշտ լինում է միասնական»։ 

Անդրադառնալով հարցին, թե նրանք, այնուամենայնիվ, թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՝ ոչ, Բաղդասարյանը կրկին հավաստիացրեց․ «Մենք մի անգամ ենք հայտարարում, որ որևէ թեկնածու չենք առաջադրելու»։