ՌԴ ՔԿ-ն փոխել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցածի վարկածը. ահաբեկչության փոխարեն դիտարկվում է սպանությունը։ Այս մասին գրում է RT-ն:

Ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզվել է: Նա քոլեջի 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն է, ով 18 հոգու հրազենային մահացու վիրավորում պատճառելուց հետո ինքնասպան է եղել:

 

Նշվում է, որ վիրավորների թիվը հասնում է 50-ի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ  պայթյունի պատճառ դիտարկվում է ահաբեկչությունը։