«Հայաստանում այսօր քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Այս կառավարությունը, արդարադատությունը լուծել են այդ խնդիրը։ Չկա մեկը, ով քնելու տեղ չունի, չկա հերթով քնելու խնդիր։ Այսօր քրեկատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների թիվը հասնում է 2930-40-ի։ Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել  և նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չի, մենք դատապարտյալների ավելցուկ չունենք։ Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն  իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո, կառավարությունը հանրության անունից այս ժեստն անում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանը նշեց, որ իրավունք չունի կոնկրետ թիվ հայտարարել այս պահին, բայց լինելու է շատ մեծ մարդասիրական համաներում։