Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գևորգ Թորոսյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ հիմնում է կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ Հայաստանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

 

«Ընկերությունը անվտանգության սարքավորումներ է արտադրում, որոնք ամրացվում են արտադրական տարբեր սարքերի ու մարդու աշխատանքի ժամանակ սենսորներով բլոկավորում սարքերը, որ աշխատակիցները չվնասվեն:


ISB-ի հայկական մասնաճյուղում այս փուլում software-ի կատարելագործմամբ են զբաղվելու, իսկ մյուս փուլում արդեն սարքավորումները արտադրվելու են Հայաստանում: Հետաքրքիր է, որ այս սարքերի կարևոր մասերից մեկը արդեն երկար տարիներ արտադրվում է Գորիսում, և մեր հայրենակիցները այս մասը տարիներ շարունակ արտահանել են Կանադա' այնտեղ ամբողջական արտադրությունը կազմակերպելու նպատակով: Պարոն Թորոսյանի հետ պայմանավորվել ենք, որ շուտով Հայաստանում պիտի կազմակերպենք սարքերի արտադրության ամբողջ ցիկլը' ծրագրայինից մինչև ֆիզիկական»,- գրել է Ադամյանը: