Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 01:20-ին:

Այրվել են Գ. Ա.-ին պատկանող մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, մարագում կուտակած անասնակեր՝ մոտ 400 հակ, մարագի հարևանությամբ՝ կուտակած անասնակեր՝ մոտ 200 հակ և ջերմահարվել է մարագի փայտյա կառուցատարրերից՝ մոտ 20 քմ: