Այս օրերին Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով, Համաժողովի կազմկոմիտեի նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական, Նյու Յորքի լեգենդար քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պարոն Ջուլիանիին դիմավորել են Արա Աբրահամյանը և Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի կազմակերպիչները:

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 12։00-ին պարոն Ջուլիանին Արա Աբրահամյանի ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կկատարի ծառատունկ:

 

Վաղը՝ հոկտեմբերի 23-ին, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում Ռուդոլֆ Ջուլիանին կիբեռանվտանգության թեմայով զեկույց կներկայացնի Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում: