Երեկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և մի շարք համայնքներում ևս անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:Այսպիսով՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձայների նախնական հաշվարկով քաղաքապետ է ընտրվել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը՝ ընտրությանը մասնակցած 16259 ընտրողից՝ 10681 ձայնը ստանալով:

Ցոլակ, Արզնի, Մրգաշեն և Գեղաշեն համայնքներում հաղթանակ են տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները.

Սոլակ՝ Խաչատրյան Էդգար, ՔՊ, 1280 ընտրողից՝  454 ձայն:

Արզնի՝ Միրզոև Ալեքսանդր, ՔՊ, 992 ընտրողից՝ 751 ձայն:

Մրգաշեն՝ Պողոսյան Վահան, ՔՊ, 974 ընտրողից՝ 531 ձայն

Գեղաշեն՝  Հակոբյան Տիգրան, ՔՊ, 2118 ընտրողից՝ 1338 ձայն:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Մեծ հետաքրքրություն կար Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի և Կապանի քաղաքապետերի ընտրությունների հանդեպ։