Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում ևս հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ընտրությանը մասնակցած 2514 ընտրողից 1692 ձայն ստանալով՝ վերընտրվել է ՀՀԿ-ական Կարո Գևորգյանը, ով 2003 թվականից  համայնքապետ է և չի հիշում՝ նախկինում ՀՀԿ-ական եղե՞լ է, թե՝ ոչ: Նույն մարզում ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել է նաև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը՝ ընտրությանը մասնակցած  1184 ընտրողից՝ 882-ի ձայնը ստանալով:

 

Գեղարքունիքի մարզի մյուս 4 համայնքներում ընտրվել են ինքնառաջադրված անկուսակցական թեկնածուները.

Վերին Գետաշեն համայնք. Տիգրան Մուրադյան՝ ընտրությանը մասնակցած  1773 ընտրողից՝ 729 ձայն:

Մաքենիս համայնք. Ռադիկ Ավետիսյան՝ ընտրությանը մասնակցած  257 ընտրողից՝ 147 ձայն:

Սարուխան համայնք. Լյովա Աբրահամյան՝ ընտրությանը մասնակցած  2321 ընտրողից՝ 944 ձայն:

Երանոս համայնք. Սաշա Բավեյանը՝ ընտրությանը մասնակցած  1538 ընտրողից՝ 1045 ձայն: 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Մեծ հետաքրքրություն կար Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի և Կապանի քաղաքապետերի ընտրությունների հանդեպ։