Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումն ավարտվեց:

Մինչ փաթեթը քվեարկության դնելը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Կարող էի օգտագործել առիթն ու քանի որ այս պահին 57 պատգամավոր է նստած, դնել քվեարկության ու տապալել օրենքի ընդունումը: Ես ընդունում եմ կառավարության առաջարկը՝ հետաձգել քվեարկությունը մինչև 17:30, որպեսզի տամ հնարավորություն, որ ովքեր ցանկանում են քվեարկել, գան և քվեարկեն և լինի արդար, բնականոն աշխատանք»: