Ստեղծված քաղաքական իրավիճակը փոխելու և ժողովրդի համար դրական փոփոխություններ արձանագրելու համար պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ նոր Ընտրական օրենսգրքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանն իր ելույթում:

«Ընտրական օրենսգիրքն այս ժամանակի համար շատ կարևոր մի նախաձեռնություն է, քանի որ Հայաստանի պատմության մեջ յուրաքանչյուր ընտրություններից առաջ ամենաշատ քննարկվող փաստաթուղթը եղել է Ընտրական օրենսգիրքը: Մշտապես կարևորվել է նոր օրենսգրքով ընտրությունների գնալու միտքը: Բայց Հայաստանում այլևս նոր իրականություն է, և, արձանագրելով նախկին օրենսգրքերի բացերը, այդ թվում՝ նաև ռեյտինգային համակարգում խնդրահարույց դրույթները, նոր մոտեցումերով պետք է հանդես գանք: Այսօր գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը փոխելու և ժողովրդի համար դրական փոփոխություններ արձանագրելու համար պետք են խորհրդարանական ընտրություններ՝ նոր Ընտրական օրենսգրքով»,- ասաց Էնֆիաջյանը:

Դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավորներին՝ նա հարցրեց՝ յուրաքանչյուր ընտրական օրենսգրքի քննարկում, որը կազմակերպում էին, արդյոք հապճեպություն չկա՞ր, դրանից հետո ժողովուրդն ի՞նչ վերաբերմունքով էր հանդես գալիս: Պատգամավորը նշեց՝ ուզում են  քաղաքական համաձայնությամբ ընդունել փաստաթուղթ, որը նոր Հայաստանում որակական փոփոխությունների կբերի:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար ԱրարատՄիրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանցառաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում ևհարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերիվերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքիառաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորսքաղաքական ուժեր: