ՀՀ ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ:

Օրենքներն ընդունվեցին հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում քվեարկությամբ:

ՀՀ կառավարության կողմից առաջադրված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 56 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթն ամբողջական ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ ձայներով, դեմ, ձեռնպահ չկային: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 66 կողմ ձայներով: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 55 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, իսկ Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջորյանի կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկային:

Ընդունվեցին նաև մի շարք այլ օրենքի նախագծեր: