«ԼՂ հարցի թաքուն լուծում, որ մի օր հո՛պ՝ արթնանաք, տենաք՝ հարցը լուծվել ա, էդպիսի բան չի կարող լինել»,- անդրադառնալով Ղարաբաղյան համակարտության կարգավորման վերաբերյալ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հնչեցրած հարցին՝ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Եթե բանակցային գործընթացում կձևավորվի այնպիսի տարբերակ, որը ես կհամարեմ, որ արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանը, բնականաբար, դա անելու եմ: Բացառվում է ԼՂ հարցի որևէ թաքուն լուծում: Կընդունեն ժողովուրդն ու ԱԺ-ն՝ բարի, ոչ՝ ոչ: Էլ չեմ ասում ամենավճռական գործոնը՝ ԼՂ ժողովուրդն ու իշխանությունը։ Քանի դեռ  ԼՂ իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսին՝ նշանակում է մենք մոտ չենք հարցի կարգավորմանը»,-հայտարարեց Փաշինյանը: