«Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Փաշինյանի ելույթի մասին, Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ քանի որ այս ամենը ձևական բնույթ է կրում, ելույթը չէր կարող ծրագրային լինել: