«Խաղադրույքների ոլորտը, ըստ էության, վերջին տարիներին ամենամեծ շահույթ ապահովող ոլորտներից է, բայց ինչպես մասնագետներն են ասում` այդ ոլորտը հարկունակ չէ, իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ գեներացվող եկամուտները պատշաճ ձևով չեն հարկվում և հարկային բավականին մեղմ ռեժիմում են գտնվում»,-այսօր իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Փաշինյանը։ 

Նա  հայտնեց նաև այն մտահոգությունը, որ չնայած երկրում առկա աղքատությանը, այդ բուքմեյքերական կենտրոններում պարտքի տակ ընկնող բազմաթիվ մարդիկ կան։ 

 

Փաշինյանը հայտնեց, որ երբ ինքը Կապանում էր, այնտեղի կանայք խնդրում էին փակել բուքմեյքերական գրասենյանկները, քանի որ իրենց ամուսինները աշխատավարձի օրը մտնում են այդ գրասենյակները, նոր են տուն գալիս։ 

«Մենք երեք ուղղությամբ ենք գնում․ առաջինը՝ խիստ սահմանափակել գովազդները, երկրոդ՝ էականորեն փոխել հարկային ռեժիմը, երրորդը՝ քայլ- քայլ գնալ  բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը և փակմանը»,-ասաց Փաշինյանը։