«Պետք չէ 4 հոգով փակել համայնքապետարանի դուռը։ Եթե համանյքի գործող պաշտոնյային դեմ եք, ուրեմն նախաձեռնեք արտահերթ ընտրություններ, ստորագրահավաք կազմակերպեք։ Պետք չէ ամենուր և ամեն տեղ փակել ամեն ինչ, իսկ եթե չեք կարողանում ստորագրություններ հավաքել՝ նշանակում է՝ հեղափոխությունը չի հասել ձեր համայնք»,-այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը՝ կապված մարզերում ճանապարհներ փակելու և պահանջներ ներկայացնելու հետ։

Փաշինյանն ասաց, որ պետք է քաղաքական ակցիաներ կազմակերպվեն առանց  ուրիշների իրավունքները խախտելու. 

«Հիմա կարող եք ասել, որ ես ամբողջ Հայաստանի ճանապարհները փակեցի, հիմա մի գյուղի ճամփան փակելու համար արտահայտվում եմ։ Այո,′ փակել եմ և հազար անգամ ներողություն եմ խնդրել, այնքան եմ ներողություն խնդրել, որ մարդիկ ասել են՝ փակում ես, փակի»,-ասաց վարչապետի թեկնածուն։