«Առաջարկ չկա, քննարկում չի եղել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է նիկոլ Փաշինյանի հետ համագործակցություն լինի։

Նա ասաց, որ եթե նման առաջարկ լինի հանդես գալու պառլամենտական ցուցակով, դա բացառվում է, որովհետև ինքը  պառլամենտական գործունեության մեջ իրեն սկզբունքորեն չի տեսնում որևէ ֆորմատով։

Կոստանյանը հավելեց, որ համագործակցությունը չի բացառում, բայց թե որ գերատեսչությունում կլինի այդ համագործակցությունը՝ չի մտածել։