Ըստ «Փաստինֆո»-ի Արմավիրի մարզի բնակիչը մեղադրվում է կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ 2018թ. օգոստոսի 11-ին` ժամը 15 :30-ի սահմաններում Արմավիրում գտնվող տանը տղամարդը իրեն դավաճանելու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է, ապտակել կնոջը, ապա՝ բռնել նրա կոկորդից և 4-5 անգամ բռունցքներով դիտավորությամբ հարվածել է դեմքին, ձեռքերին, քաշել է մազերից, ոտքով հարվածել է մեջքին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: