Մի քաղաքացի քիչ առաջ նռնակով փորձ է արել մտնել կառավարության շենք: Այս մասին «Ազատության» թղթակիցն հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ միջին տարիքի տղամարդը, որի ձեռքի նռնակ է եղել, ամենայն հավանականությամբ սոցիալական խնդիրներ է ունեցել:

 

Ավինյանի խոսքով, քաղաքացուն արդեն տեղափոխել են ԱԱԾ: Նա նաեւ հավելեց, որ հնարավոր է, տղամարդը նաեւ որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:

ԼՈՒՐԵՐ.com-ը առաջիկայում կհայտնի պաշտոնական տեղեկատվություն տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: