Politik.am-ը գրում է

Հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին։

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը 2016-ի դեկտեմբերից զբաղեցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնը: Նրա անունը մամուլում շրջանառվեց, երբ հայտնի դարձավ, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում:

Ի դեպ՝ վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ հենց նմանատիպ ԾԻԳ-երի  ոչ արդյունավետ աշխատանքի մասին էր խոսում, ու վստահաբար կարելի է ասել, որ վարչապետը ծանոթ է Գեղամ Գրիգորյանի նախկին գործունեությանը։

Այսպես, ըստ «Հետք» պարբերականի, Գեղամ Գևորգյանը նշված ԾԻԳ ղեկավար աշխատելու ընթացքում  միլիոնավոր դրամներ է փոշիացրել, որը իր ղեկավարած կառույցին փոխանցվել է պետական բյուջեից։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա փետրվարի 6-ին հաստատել է 2018թ. տարեկան գործունեության իրականացման բյուջեն՝ մոտ 682 մլն 555 հազար դրամ: Այդ գումարի մեծ մասը գոյանում է պետական բյուջեի հատկացումներից՝ մոտ 410 մլն 457 հազար դրամ:

Շատերի համար զարմանալի էր, թե ինչպե՞ս է պետական հսկայական միջոցներ փոշիացրած անձը նման կարևոր պաշտոնի նշանակվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գեղամ Գևորգյանի նշանակման համար ջանք ու եռանդ չի խնայել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարության անդամների համար անհասկանալի է մնացել Ավինյանի շարժառիթը, բայց ստիպված են եղել ընդառաջել նրա խնդրանքը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։