«Իրականում այս քննարկումը հրաշալի կլիներ, եթե այն տեղի ունենար Ընտրական օրենսգրքի ընտրությունների անցկացումից ոչ 42 օր առաջ»,-այս մասին այսօր ԱԺ նիստում ԸՕ հերթական քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։  

Անդրադառնալով  Վենետիկի հանձնաժողովին՝ Հովհաննիսյանն ասաց․«Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, խնդրում եմ մտեք կայք և նայեք։ Վենետիկի հանձնաժողովում  Հահաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն։ Այնտեղ նշված է՝ ներկայացվեց փոփոխությունները, հանձնաժողովը տեղեկացվեց։ Հետևաբար հիշենք Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հաստատում, Վենետիկի Հանձնաժողովը զեկույց է ներկայացնում, եթե հետազոտություն է արել․ սա այդ դեպքը չի»։ Աժ փոխնախագահը  հավելեց․ «Էս ափալ-թափալ ըտրությունների բացասական հետևանքը ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք, հետո չասեք չէին զգուշացրել»։

Եզրափակելով իր ելույթը՝ Հովհաննիսյանը խոսեց քաղաքական սկզբունքայնության և քաղաքական հեռատեսության մասին․ «Քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է հարմարավետության և խիզախության միջև ընտրություն կատարել հօգուտ քաղաքական խիզախությանն, իսկ քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է արագի և հեշտի միջև ընտրություն կատարել հօգուտ ճշմարիտի»։