«Ժողովուրդ» թերթը գրում է.

Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը: Շատերին հետաքրքրում է՝ արդյոք համաներումը կտարածվի՞ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերով անցնող պաշտոնյաների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համաներումը չի տարածվի, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: Ինչպես հայտնի է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված:

Համաներման նախագծում հստակ նշվում է' եթե որեւէ քրեական գործով կա գույքային պահանջ, մինչ այն չհարթվի, համաներումը չի տարածվի ամբաստանվող անձի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: