ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանով (http://minurban.am/lows/files/308193646_133.PDF) սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, նհամաձայն հրամանի վիճակահանությունը կմեկնարկի 2018 թվականի նոյեմբերի 2-ին յուրաքանչյուր օր ժամը 9.30-ից մինչև 18.00-ն և կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև բոլոր բնակարանի խաղարկությունը:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ  քաղաքաշինության կոմիտեն (http://minurban.am/lows/files/303514754_1734k.pdf):

Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճի 1-ին հարկի նախասրահում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցի կողմից):