Ազգային ժողովում համաներման մասին նախագծի քննարկման ընթացքում զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և հայտարարեց, որ համաներման օրենքի ընդունման պահին անմիջապես կազատվի 270 անձ, սակայն ազատվողների թիվը հաջորդիվ կավելանա։

«270-ը սպառիչ թիվ չէ․ ինչո՞ւ։ Որովհետև համաներման մյուս կետերով, երբ պատժի կրման ժամկետները կրճատվում են, օրինակ՝ 6 ամսով, այդ հաշվառմամբ ևս բազմաթիվ մարդիկ անմիջապես այդ հաշվարկի արդյունքում անմիջապես ազատվում են պատժի կրումից»,-նշեց Կոստանյանը։

 

Նրա խոսքով՝ համաներման կիրառման ընթացքում այդ թիվն անընդհատ կավելանա։

Կոստանյանը հավելեց նաև, որ այսօրվա համաներումը համեմատած նախորդ տարիների համաներումների հետ՝ շատ լավն է։