«Շատ են այն մարդիկ, ովքեր արժանի են ազատության մեջ հայտնվելու, իրենց ներդրումը հասարակության ստեղծարար գործունեության մեջ կատարելու։ Բարության, հանդուրժողականության, ներողամտության մթնոլորտն այս նախագիծը ընդունելիս պետք է գերակայի։ Համաներումը պետք է տեղի ունենա հնարավորինս լայն շրջանակներում»,-այսօր Աժ-ում համաներման նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։