Այսօր Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում էր համաներման նախագիծը։ Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ ողջունում է համաներում հայտարարելու գաղափարը և իր ու իշխանության կարծիքները համընկնում են։ Շարմազանովի համար, սակայն, մի վերապահում կա։

«Բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը հարձակում է Հայաստանի Հանրապետության վրա, որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ-ի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակում կատարողի միջև։ ՊՊԾ գնդում զինված գնդապետ Վարոյանը պաշտպանում էր բոլորիս, պաշտպանում էր ՀՀ շահը, պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովին։ Այսօր մենք ի՞նչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին այս համաներման ակտով ազատ ենք արձակում։ Մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ»,-ասաց Շասրմազանովը։

Նա հավելեց, որ այդ քայլով նախադեպ կստեղծվի այն բանի համար, որ ՀՀ-ի վրա հարձակվողին համաներմամբ ազատ կարձակեն։

«Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ գնդապետ Վարոյանն է, ով մինչև վերջ ՀՀ-ի շահը պաշտպանել է, Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ մեր զինվորի կողքին կանգնած է եղել։ Ես համաներմանը կողմ եմ, ՊՊԾ գունդը գրավողներիկն համաներումով ազատամանը դեմ եմ»,-իր խոսքը եզրափակեց ԱԺ փոխնախագահը։