ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հարությունյանը զուգահեռ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում նշել են և’ թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը, և’ ներկա տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը»,- մեզ հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

Երկու տարի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։