«Ժամանակ» թերթը գրում է.

ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը:

 

Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակահհկական տրամադրություններով:

Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը:

Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալ եւ չեն ուզում խայտառակվել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: