«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով:

Ոչ միայն Շարմազանովը, այլեւ մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը եւ մասնակցել ընտրություններին, այս օրերին ակտիվորեն զբաղված են նախընտրական քարոզչությամբ՝ փորձելով հիշել, թե ովքեր են իրենց հարազատները, ազգականները կամ բարեկամները, կամ ում երբ են ինչ-որ հարցով ընդառաջել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում