«Հրապարակ»թերթը գրում է.

Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։ Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու եւ Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։ «Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։
«Քավորը եկեղեցով հաստատված բան ա, ի՞նչ է նշանակում՝ հրաժարվելու եմ»։ Հայտնի է, որ տարիներ առաջ Վիկտոր Դալլաքյանի՝ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթը պատճառ դարձավ, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարի քավորությունից հրաժարվելու մասին։

Ինչ վերաբերում է Կոնջորյանին, ապա Մարուքյանն ասել է, որ իրենք տեղեկացված են եղել, բացասական են վերաբերվում նրա որոշմանը, բայց հաջողություն են մաղթում։