«ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ ընդդիմություն լինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նոր խորհրդարանում ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր լինելուն։

Նա նշեց, որ ՀՀԿ-ն կարող է լինել արտախորհրդարանական ընդդիմություն

«Իրենք պնդում են, որ եկող խորհրդարանում իրենք են լինելու ընդդիմությունը: Եվ պնդում են, որ իրենցից դուրս այլ ուժ չի կարող լինել ընդդիմություն: Այսինքն՝ այն ուժերի վրա, որոնք անցնելու են խորհրդարան, տակառներ են փորձում գլորել: Հիմա պետք է մի նոր բան ասեմ, որ կզարմացնի երևի ձեզ և կսթափեցնի Շարմազանովին. ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ լինի ընդդիմություն»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: