Երևանի Աշտարակի խճուղին Դավիթաշենի կամրջին միացնող հատվածի շինարարությունը կավարտվի մինչև նոյեմբեր ամսվա վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Դավիթաշենի կամրջին հարակից տարածքի մասով ունեցել ենք բնակիչների ստորագրահավաքով մեզ պահանջ՝ ևս մեկ անցում կազմակերպել: Էստակադայի կառուցումն ընդունվեց, մտցվեց ծրագիր, ֆինանսավորում, և երկարացվեց ֆինանսավորման ծրագրերը: Դա պետք է ավարտվեր հոկտեմբերին, բայց նախատեսվում է մինչև նոյեմբերի վերջ ընդունել այդ ամբողջ հատվածը՝ կատարողական ակտերով»,- նշեց Սարգսյանը: