Հայաստանում հայտարարված համաներման շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ազատ է արձակվել 13 դատապարտյալ, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նրանցից 7-ը Իրանի, 2-ը Ռուսաստանի, 2-ը Վրաստանի, 1-ը Նիդերլանդների Թագավորության, 1-ը Սերբիայի քաղաքացիներ են:

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ.