ՀՀ կառավարությունը սահմանեց Հայաստանում դեղերի առաքման համար ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները: Այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

«Նախագծի նպատակն է կարգավորել և պատշաճ կերպով կազմակերպել միայնակ ծերերի, հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտների դեղապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի դեղերի հասանելիության ու մատչելիության բարձրացմանը»,- ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: