Այսօր՝ նոյեմբերի 8-ին, աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցի հիմնական նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալն էր:

Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ 

 

Դիտարկմանը, թե նա ինչ է կարծում՝ արդյո՞ք ՀՀ-ն քայլում է դեպի ժողովրդավարություն, Սարգսյանը պատասխանեց․ «Ես օպտիմիստաբար շարունակում եմ մնալ նախագահ: Ես դրական եմ վերաբերվում, օպտիմիստ եմ, վստահ եմ: Այսօր ժողովրդի մեջ կան դրական զգացումներ, ազատության զգացումներ: Այս բոլոր փոփոխությունները դրական են: Խնդիրն այն է, որ այդ դրական էմոցիաները հասցնենք իրական արդյունքի՝ բոլորս միասին»: