«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գեղամ Շախբազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «HONDA FIT 1.3» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 800 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 2 360 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին Գ. Շախբազյանը նշանակվել է սեպտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում