Երևանի քաղաքապետարանում  նոյեմբերի 13-ին մեկնարկած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից երեքը հրաժարվել են մանդատներից: Քաղաքապետն ասաց, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Լուսինե Գևորգյանին, Արմեն Սարգսյանին և Լիլիթ Կիրակոսյանին»,-ասաց Մարությանը: