ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նոր ստաիոն կառուցելու նախագծի, Հրազդան ստադիոնի ճակատագրի և այլնի մասին։

Վանեցյանն ասաց, որ կա նոր Ազգային ստադիոն կառուցելու նախագիծ։ Այն կունենա 33 հազար նստատեղ։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ այն կկառուցվի, սակայն մեծ ներդրումներ են սպասվում, ինչից հետո նախագիծն ավելի հստակ կներկայացվի։

 

Ֆեդերացիայի նախագահը խոսեց նաև Հրազդան ստադիոնի մասին՝ ասելով, որ այն 26 մլն դոլարի դիմաց գրավադրված է HSBC բանկում։ Գրավից հանելուց հետո մեծ գումարներ են պետք, որպեսզի ստադիոնը դարձնեն միջազգային չափանիշներին համապատասխան, որը շատ բարդ կլինի անել։

Նշվեց, որ 100 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ․․․

ArmFootball.com