Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի» քննարկման ժամանակ  հարց  ուղղեց նրան, թե ինչ հիմնավորմամբ է նախնական կալանքի մեկ օրը դարձվում մեկ ու կես օր, և, այնուամենայնիվ, այսօր կալանավայրերում համաներումից հետո կա՞ լիցքաթափում  և այսօր ունե՞նք առավել պատշաճ պայմաններ։

Հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց․ «Մենք ամեն ինչ կանենք, որ կալանքն այդ քանակով չկիրառվի և, ըստ էության, այս խնդիրը կլուծվի։ Այսօր բոլոր քրեակատարողական հիմնարկներում 4 քմ չափանիշը պահպանված է, համապատասխան լուսավորության չափանիշը նույնպես պահպանված է, գերծանրաբեռնվածություն չկա»։

Մելքումյանն, արձագանքելով Մարուքյանին, ասաց․ «Լավ է, որ հիմա պայմանները փոփոխված են և պետք է արձանագրել, որ տարբեր տիպի եվրոպական կոնվեցիաներին միանալը դեռևս երաշխիք չէ, որ մենք կունենայինք լավ վիճակ։ Բնականաբար, պարզ էր՝ քրեակատարողական հիմնարկները սանատորիա չեն, բայց, այնուամենայնիվ, պետք է ստեղծվեն պատշաճ պայմաններ»: