«Այդպիսի բան չկա», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսպիսի պատասխան տվեց այն հարցին, թե արդյո՞ք «ՔՊ»-ում դիկտատուրա է տիրում։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում էր գրել, ապա ուղիղ եթերում բացել «ՔՊ խոհանոցը»՝ ասելով, որ կուսակցությունում դիկտատուրա է տիրում։