ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վերսկսվել է։ Այս պահին Վճռաբեկ դատարանում քննվում է նրա խափանման միջոցի դեմ ներկայացված ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ըստ տեղեկությունների՝ նիստերի դահլիճում է նաև Քոչարյանը: Նիստը, սակայն, անցկացվում է դռնփակ՝ Լիլիթ Թադևոսյանի նահագահությամբ։ Ի դեպ, վերջինս Մարտի 1-ի գործով դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով, նույն օրը նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ մարտի 1 դեպքերի ժամանակ տապալել է  Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգը։

Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։ 

Սակայն, օգոստոսի 20-ին Գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ որոշման դեմ բողոք էր ներկայացրել նաև պաշտպանական կողմը: