Արդեն տեղեկացրել էինք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ:

Նախագծով կերաշխավորվեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը:

 

Իր խոսքում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ մի խումբ մարդիկ, ովքեր տարբեր կրոնական հայացքներ ունեն ասոցացվում և ընդհանրացվում են հայ ժողովրդի հետ. 

«Եթե Վեհափառին չպաշտպանելու տրամաբանությամբ գնանք, ուրեմն եկեք վարչապետին էլ չպաշտպանենք հայ ժողովրդից, թող չունենա պաշտպանական համակարգ, անվտանգության համակարգ, ինչի՞ց եք պաշտպանելու վարչապետին՝ հայ ժողովրդի՞ց»,- ասաց նա:

Եսայանը կարծում է, որ պետք է սթափ լինենք այս հարցում և հասարակությունը պետք է իմանա, թե ինչու է կառավարությունը դեմ նման օրինագծերին: