«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' մի քանի դատավոր պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները:

Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով. Վազգեն Ռշտունու՝ համակարգից դուրս գալը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով (ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց նրա խափանման միջոցը՝ կալանքը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը գործը կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության), ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է դիմել Ռշտունուն, սակայն նա գտնվում է արտերկրում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: