«Ժամանակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ' նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Արմեն Ավետիսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով կառուցել էր Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

ԱԱԾ հաղորդագրությունից մեկուկես ամիս անց այս գործից որեւէ նորություն չկա: Ավելին՝ Ավետիսյանը ամեն տեղ հայտարարում է, որ այդպիսի քրգործ այլեւս գոյություն չունի, իրեն հաջողվել է փակել այդ գործը: Բնականաբար, մեծ գումարների միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում