«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Սահակյանն իր եղբոր' Նաիրի Սահակյանի հետ հանդիպումներ է ունենում համայնքապետերի հետ' փորձելով ուղղորդել, որ նրանք ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց համար աշխատեն: Ուշագրավն այն է, որ Սահակյաններն ավելորդ խոսակցություններից խուսափելու համար մարզում շրջում են ոչ թե սեփական մեքենայով, այլ օգտվում տաքսիներից։ Լուրը փորձեցինք ճշտել Սարգիս Սահակյանից, սակայն վերջինս հրաժարվեց. «Ես ժամանակ չունեմ»,- հարցը լսելուց հետո ասաց նա եւ անջատեց հեռախոսը։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: