Shamshyan.com
-ը գրում է․ 

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ժորա Սուքիասյանը իր վարած Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող դեռևս ինքնությունը չպարզված մոտ 40-50 տարեկան հետիոտնի։ Ինչպես հայտնում է աղբյուրը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։