Ցանկացած պետության համար կարևոր է հանրության առողջ լինելը և կենասմակարդակի որոշակի ստատուսի հաստատումը: Այս առումով ոլոտի կայացմանն ու աջակցման համար աներբա է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին: Հաջողությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերից մեկը հանրապետության ամբողջ տարածքում տարիներ շարունակ անցկացված անվճար առողջապահական ակցիան է: Երևանում և Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմնադրամի աջակցությամբ տևական ժամանակ հնարավորություն են ունեցել վերականգնելու ամենաթանկը՝ առողջությունը:

 

Հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին: Հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրու վերածնունդն ու զարգացումը մշտապես եղել և մնում է հիմնադրամի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Անցած տարիների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Գյումրիում լուծում են ստացել առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:
Հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն ու երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցիների սոցիալական դժվարին պայմանները՝ միայն 2013-2014 թվականներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 105 միլիոն դրամ է հատկացրել ժամանակավոր կացարաններում բնակվող գյումրեցի ընտանիքներին:

 

Ընդլայնելով Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հիմնադրամը 2012 թվականին 10 միավոր գյուղտեխնիկա և 10-ը աղբատար մեքենա է նվիրաբերել քաղաքին, որոնք մինչև այսօր էլ մեծ հաջողությամբ ծառայում են ինչպես բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, այնպես էլ քաղաքի բարեկարգմանը: Հիմնադրամի հատկացրած 15 միլիոն դրամի շնորհիվ բարեկարգվել և կանաչապատվել է նաև տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Գյումրու Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքը:
Այս տարիներին հիմնադրամի ֆինանսավորմամբ լայն թափով շարունակվում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը:

 

Դեռ 2011 թվականին կրթօջախի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Գյումրի կատարած այցելության ընթացքում Գագիկ Ծառուկյանն անտարբեր չէր մնացել կրթօջախի անմխիթար պայմանների հանդեպ՝ խոստանալով, որ կարճ ժամանակ անց խարխլված փայտաշեն կառույցներին փոխարինելու է ժամանակակից սարքավորումներով համալրված, միանգամայն նոր մարզաբազա:

 

Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամը հետևողական աջակցություն է ցուցաբերում հանրության ամենատարբեր շերտերին՝ իր ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին' տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք: Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել նրանցից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր:

 

Սոցիալապես անապահով ընտանիքերին մտահոգող բազմաթիվ հրատապ խնդիրների լուծումը ցանկացած պետության առաջնային խնդիրներից է: Առողջ և ուժեղ պետություն ունենալու համար կարևոր է նյութապես և բարոյապես կայուն հանրություն ունենալը, որտեղ ցանկացած քաղաքացի իրեն կզգա իր երկրի իրական տերը: Այս առումով կատարվող քայլերն ունեն առանցքային նշանակություն: