ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է այս տարի համեմատած նախորդ տարվա հեռուստամարաթոնին ավելի քիչ գումար հանգանակվել։ 

«Սա անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը: Մենք պետք է հասկանանք Հայաստան համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումները և կգանք ինչ-որ հայտարարի»,-ասաց Փաշինյանը։ 

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի օրոք՝ այն օլիգարխներն, ովքեր գումարներ էին հանգանակել հիմնադրամին, այս տարի հանգանակե՞լ են, Փաշինյանը պատասխանեց, որ տեղյակ չի։ 

Այն հարցին, թե հանգանակության նվազումը հնարավո՞ր է  հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի սկանդալային դեպքի հետ կապված լինի, Փաշինյանն ասաց․ «Հնարավոր է, չի բացառվում»։